Մեր նախարարությունում կադրերի կրճատում չի լինի. Դավիթ Լոքյան
Կոռուպցիան պետական համակարգի կրճատումների հետ բացարձակ կապ չունի: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարութոյւն արեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Հիմնականում դա պրոցես է, որն օրենսդրորեն պետք է լուծում ունենա, որից հետո վարչական լուծումների պետք է գնալ երկրում: Դա անհրաժշտություն է»,- հավելեց նախարարը` ընդգծելով, որ այդ ուղղությամբ ճիշտ քայլեր են սկսված:
Նախարարը վստահեցրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատումներ չեն լինի, և ավելին, հետագայում հաստիքների ավելացում է սպասվում:
«Մեր նախարարությունից կրճատվել են չորս ծառայողական մեքենաներ: Մեր նախարարությունը, քանի որ նոր է ձևավորվում, դեռևս ամբղջությամբ չի համալրվել քաղծառայողներով: Ես կարծում եմ` մեր նախարարությունից կրճատումներ չեն լինի, ապագայում գուցե նոր հաստիքների կարիք զգացվի»,- հավելեց Լոքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունում կրճատումների նոր փուլ է սպասվում
- Մեքենաների կրճատումը չի խոչընդոտի նախարարության աշխատանքին. Արտեմ Ասատրյան
- Կառավարությունը կրճատում է մոտ 797 ծառայողական մեքենա
- Վաղը կտեղեկացվի, թե որոշակի գերատեսչություններում կոնկրետ որ պաշտոնների գծով կրճատումներ կլինեն. Փոխնախարար
- Կառավարությունը «օպտիմիզացիայի» գնում է կրճատումներով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին