Հիվանդութունը պատիժ չէ, այլ փորձություն. Դմիտրի Խվորոստովսկի
Հիվանդութունը չեմ համարում ինչ-որ պատիժ: Կարծում եմ, որ դա փորձություն է,- Լենտա.ռու կայքին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի և բրիտանացի օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին:
Նշենք, որ 2014-ի ամռանն արտիստի մոտ հայտնաբերել էր ուղեղի ուռուցք, բուժման կուրս անցնելուց հետո 2015-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարող եք ասել այն մասին, թե ինչպես է ձեզ փոխել հիվանդության և դրա դեմ պայքարի փորձը, օպերային երգիչն ասել է.
«Ես դրան վերաբերվում եմ որպես բնական երևույթի և հիվանդութունը չեմ համարում ինչ-որ պատիժ: Կարծում եմ, որ դա փորձություն է, որը տրվում է քեզ: Չգիտեմ՝ ինչի համար է դա տրվում, բայց ինչ-որ իմաստով դա կոփում է և մեզ ավելի ուժեղ ու լավը դարձնում: Առավել ևս՝ եթե դու հաղթահարում ես հիվանդությունը: Դա տալիս է ուժ, հույս և էներգիա: Այդ թվում ստեղծագործական էներգիա: Այնպես, որ դա բարդ ու երկարատև գործընթաց է: Դժվար է նկարագրել: Բայց երբ նկատվում է դրական միտում, դա քեզ և ինչ-որ առումով հարստացնում է, թևավորում, բայց և կորցնում ես շատ բան՝ առողջություն, ուժեր, տարիներ:
Շատ կարևոր է պատրաստ լինել կյանքի այդ արգելքին: Բարոյապես դու պետք է պատրաստ լինես: Թեև ամեն ինչին պատրաստ լինել, իհարկե, անհնար է, «եթե իմանաս, որտեղ կընկնես, այնտեղ ծղոտ կլցնես»: Ես չեմ կարող այդ մասին խոսել թեթևությամբ, բայց ուրախալի է, որ այս պահին կարող եմ հաղթել հիվանդությանս»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան