Գնդակն արդեն մեր գիտնականների դաշտում է. Լևոն Մկրտչյան
Գիտության և ինովացիաների «Հորիզոն 2020» ծրագրին միանալը Հ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համարում է ամենամեծ հաջողություններից մեկը:
«Հորիզոն 2020»-ին անդամ է 16 երկիր, և այս եվրոպական ծրագրի ծավալը կազմում է 77 մլրդ եվրո:
«Այնտեղ արդեն մենք կարող ենք հանդես գալ որպես ուղիղ անդամ, իսկ նախկինում աշխատում էինք միայն երրորդ պետությունների միջոցով: Գնդակն արդեն մեր գիտնականների դաշտում է: Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններով և նրանց աջակցությամբ այստեղ գրասենյակ կբացենք, որտեղ մեր գիտնականներին կսովորեցնեն ինչպես դիմել ծրագրին, ինչպես հայտ ներկայացնել, գործընկերներ գտնել»,-նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ այս ծրագրի մեջ կարող են մտնել ոչ միայն ինստիտուտներ, հաստատություններ, այլև անհատ գիտնականներ, ովքեր դրամաշնորհների միջոցով կարող են ապահովել գիտության ոլորտում ֆինանսական հոսքեր:
Նշենք, որ «Հորիզոն 2020» ծրագրին միանալու վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 19-ին՝ Բրյուսելում:
Հարակից հրապարակումներ`
- Էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին. Աշոտյան
- Հայաստանը մտադիր է միանալ ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները