Բալայան. Վերջին տարիներին առաջին անգամ կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի արձանագրվել
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի արձանագրվել: Գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:
ԼՂՀ ՊՆ տարածել էր հաղորդագրություն, ըստ որի մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել:
Արձագանքելով այդ հաղորդագրությանը ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում նկատել է, «Ադրբեջանը բուժվե՞լ է, թե Ֆորմուլա 1-ն է այս օրերին այսքան խաղաղ դարձրել: Սպասենք»: