Նոր մանրամասներ՝ Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպից: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ գործով մեղադրյալներից Արա Կարախանյանը աշխատանքի բերումով գնացել է «Երևան մոլ»-ում գտնվող «Քարֆուր» սուպերմարկետ, որտեղ իր ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակից, գործով արդեն տուժող Մհեր Մնացականյանը Կարախանյանից պահանջել է տրամադրել քարտը, որ հնարավորություն ունենա ներս մտնել և ինչ-որ բան առաքել:
Ստանալով քարտը՝ Մնացականյանը դրանից idram-ի միջոցով իր հեռախոսահամարին է փոխանցել գումար: Կարախանյանը օրեր անց նկատել է, որ հաշվեհամարից գումար է պակասում և նրան կանչել է բացատրություններ տալու: Կարախանյանը Գագիկ Բեգլարյանի թիկնապահների, վարորդի և ընկերների հետ գնացել է հանդիպման վայր, Մնացականյանն էլ՝ իր ընկերների:
Թերթի տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում կալանավորված Սուրեն Վարդանյանն աշխատում է նշված նախարարությունում որպես վարորդ: Երեկ մեղադրանք է առաջադրվել նաև ձերբակալված Վ. Մկրտչյանին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: «Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքներն ու աղմկոտ միջադեպերը, փաստորեն ավանդույթ են դառնում»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան