Հայաստանի ազգային հավաքականը մարզվեց թեթև ռեժիմով
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Լոս-Անջելես, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին մեր ազգային ընտրանին կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։ Հաշվի առնելով բավական երկարատև թռիչքը՝ մարզչական շտաբը որոշել է այսօր անցկացնել թեթև մարզում առանց գնդակի՝ վերականգնողական վարժություններ, դանդաղ և միջին արագության վազք, սթրեչինգ և այլն։ Վաղը Հայաստանի հավաքականն արդեն լիարժեք մարզում կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ այսօրվա մարզմանը մասնակցում էին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Մարկոս Պիզելլիի, ով հավաքականին կմիանա մայիսի 27-ին։