Հայաստանաբնակ եզդիները միշտ պատրաստ են կանգնել հայ ժողովրդի կողքին. Ա.Թամոյան
«Հայաստանաբնակ եզիդները չէին կարող անտարբեր մնալ և հենց ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը կամավոր մեկնել են Արցախ: Նրանք նոր են վերադարձել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Նրա խոսքով, հայաստանաբնակ եզդիները միշտ պատրաստ են կանգնել հայ ժողովրդի կողքին: Ա.Թամոյանի խոսքով, Հայաստանում եզդիների համար շատ մեծ հնարավորություններ են ստեղծված, ինչի համար իրենք երախտապարտ են:
Ա. Թամոյանն ասաց, որ 1990 –ական ղարաբաղյան պատերազմի ժամանակ 500 եզդի է մասնակցել, ունեցել են 36 զոհ, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ունեցել են 5 զոհ:
Հայաստանում եզդի համայնքի հոգևոր առաջնորդ, երկրապահ Բրո Հասանյանի խոսքով, քառօրյա պատերազմին հինգ տասնյակից ավելի եզդիներ են մասնակցել` որպես կամավորներ և պայմանագրայիններ, իսկ ընդհանուր առմամբ հայոց բանակում ծառայում է 130 եզդի ժամկետային զինծառայող:
Հայաստանում եզդիական համայնքից երկրապահ Համլետ Թամոյանն ասաց, որ արդեն ապրիլի 3-ին իրենք Արցախում էին:
«Եթե թշնամին գիշերով է հարձակվում, մենք օրը ցերեկով սատկացրեցինք, հեռացրեցինք մեր հողից»,- նշեց նա:
Երկրապահ Մրազ Կալոյանն ասաց, որ հայ զինվորները շատ հզոր են, հայկական հողում մարդիկ կարող են իրենց գլուխը հանգիստ դնել բարձին:
Խոսելով շարքային եզդի Քյարամ Սլոյանի մասին, ում հակառակորդի գլխատել էր, Բրո Հասանյանն ասաց, որ այդ հարցը տարբեր միջազգային ատյաններում բարձրացնում են Հայաստանի քաղաքական գործիչները, սակայն հավելեց, որ այն անձը, ով գլխատել է եզդի զինվորներին, կարճ ժամանակ անց գլխատվելու է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին