Վրաստանում ապահովագրվել են երկինքը
Վրաստանի երկինքը ապահովագրել են: Newsgeorgia.ge-ն գրում է, որ համաձայնագիրը կնքվել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության «Սակաէրոնավիգացիա» ընկերության և «Ունիսոն» վրացական մասնավոր ապահովագրական ընկերության միջև:
Փաստաթղթի համաձայն՝ եթե Վրաստանի օդային տարածքում «Սակաէրոնավիգացիա» ընկերության մեղքով միջադեպ տեղի ունենա, տուժողի իրավունքները պաշտպանված կլինեն, իսկ վնասը կհատուցվի «Ունիսոնի» կողմից:
Ապահովագրության գումարը կազմել է 500 մլն դոլար: «Ունիսոն» ընկերությունը հաղթել է 2016-ի սկզբին հայտարարած բաց մրցույթում:
«Վրաստանի օդային տարածության ապահովագրությունը երկիրն ավելի գրավիչ կդարձնի արտասահմանյան պրովայդերների նավիգացիոն ծառայությունների և ավիաընկերությունների համար»,-ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Դմիտրի Կումսիշվիլինի՝ ստորագրման արարողության ժամանակ:
«Սակաէրոնավիգացիան» Վրաստանի օդային տարածքը ապահովագրելու պարտավորությունը վերցրել է 2014 թվականին՝ Եվրահսկողության մեջ մտնելուց հետո: Այս առաջարկությունն արել են նաև միջազգային ավիացիոն կազմակերպությունների ներկայացուցիչները:
Վրացական ավիաշուկայում ներկայումս աշխատում են 30 ավիաընկերություններ՝ 29 միջազգային և մեկ վրացական: Փորձագետները գտնում են, որ Վրաստանի ավիաշուկային հայտնի լինելը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: