Ավագանու որոշմամբ բնակարաններ նվիրեցին ապրիլյան պատերազմում զոհված երևանաբնակ 3 զինծառայողների ընտանիքներին
Երևանի ավագանու այսօրվա նիստում ընդունոց որոշումներով բնակարններ նվիրեցին ապրիլյան պատերազմում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին:
Ավելի վաղ ԶԼՄ հրապարակումներից հայտնի էր դարձել, որ ապրիլի 5-ին Մարտակերտի շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհված 2-րդ կարգի զին. հաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի, ապրիլի 8-ին Մարտակերտի շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի և ապրիլի 14-ին Մարտունու շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքները բնակարան չունեն: Երեք ընտանիքներն էլ Երևանի տարբեր հատվածներում վարձով էին բնակվում:
Հրաչ Մուրադյանի կնոջն ու երեք երեխաներին, ավագանու որոշմամբ, նվիրել են 85.16 քմ մակերեսով բնակարան Քանաքեռ 14-րդ փողոցում: Նույն փողոցի մեկ այլ շենքում 85.16 քմ մակերեսով բնակարան են նվիրել Սարգիս Խալաֆյանի կնոջն ու երեք զավակներին:
Մանվել Գևորգյանի ընտանիքին՝ հորը, մորը, քրոջը նվիրել են Լյուքսեմբուրգի փողոցում գտնվող 60.63 քմ մակերեսով բնակարան:
Հարակից հրապարակումներ`
- «Էրեբունի-Երևան» տոնակատարության ծախսերը կկրճատվեն՝ ուղղվելով երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներին
- Հանձնարարվել է ուսումնասիրել առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները
- Հանձնարարվել է ուսումնասիրել զոհված ու վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան