Երեխաները լուսանկարվելու ժամանակ ոչնչացրել են արվեստի գործը
Շանհայի ապակու թանգարանում երկու երեխա փչացրել են քանդակագործ Շելլի Սյուէի «Սպասող հրեշտակը» արտ- ինստալյացիան այն պահին, երբ ծնողները լուսանկարել են նրանց: Այդ պահն արձանագրել են տեսանկարահանող սարքերը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին:
Տեսագրությունում երևում է, որ երեխաները մտել են հատուկ տարածք, որտեղ գտնվել է քանդակը և սկսել են լուսանկարվել դրա ֆոնին: Ինստալյացիան, որն իրենից ներկայացրել է փխրուն ապակուց երկու թև, ամրացված է եղել պատին: Երեխաներից մեկը սկսել է խաղալ դրա հետ: Արդյունքում թևերից մեկն ընկել է: Դրանից հետո ծնողներն արագ հեռացրել են երեխաներին վնասված ցուցանմուշի մոտից:
Նկարչուհի Շելլի Սյուէն «Սպասող հրաշտակը» քանդակի վրա աշխատել է 27 ամիս: Ինստալյացիան նա նվիրել է իր նորածին աղջկան: