Շուկաներում եթե թուրքական լոլիկ կա՝ «դա է». Գյուղնախարար
Հինգ ամիսների ընթացքում՝ մինչև մարտի կեսերը, Հայաստան ներկրվել է 192 տոննա լոլիկ, դրա մի մասը Թուրքիայից՝ Վրաստանի միջոցով։ Այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսպիսի տվյալներ ներկայացրեց։
«Այդ ներկրված լոլիկի վերջին պարտիան Հայաստան է ներկրվել մարտի կեսերին: Վերջին երկու ամիսներին ընդհանրապես, Հայաստան լոլիկ չի ներկրվել: Լոլիկի մի մասը գալիս է Սադախլուից: Գիտեք` թույլատրվում է մինչև 50 կգ յուրաքանչյուր մարդու համար ներկրել առանց մաքսատուրք վճարելու, և մարդիկ իրենց հետ որոշակի քանակով կարողանում են բերել: Շուկաներում եթե կա, դա է: Մենք ուսումնասիրություն ենք կատարել վերջին տասն օրվա ընթացքում բոլոր շուկաներում և թուրքական լոլիկ չենք հայտնաբերել», -հայտարարեց Կարապետյանը:
Նրա խոսքով, Հայաստանում ջերմոցային տնտեսություններում բավարար քանակի լոլիկ աճեցվում է, և պահանջարկը բավարարվում է:
«Այսօր մեր ջերմոցային տնտեսությունները հնարավորություն ունեն արտադրել և ապահովել մեր ամբողջ հանրապետության ինչպես սեզոնային պահանջարկը այնպես էլ` մեծածավալ արտահանումներ են իրականացվում», -հավելեց Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին