Մշակույթ 17:59 25/05/2016 Հայաստան

Բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն տանգոյի ռիթմի և հայկական երաժշտության միջև նմանություններ է տեսնում

Մի օծանելիքի բուրմունք…:

Ահա թե ինչն է պատճառ դարձել, որ արգենտինացի Կարլոս Բուոնոն ընտրել է բանդոնեոնահարի մասնագիտությունը, և այսօր տարեկան հարյուրից ավելի համերգներ է ունենում աշխարհի տարբեր երկրներում: Այսօր նա Հայաստանում է, Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային կազմի, արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգիի հետ ելույթ է ունենալու մայիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Արգենտինական տանգոյի երաժշտության և պարերի երեկոյին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  երաժիշտը պատմեց. «Վեց տարեկան էի, միշտ հայրիկիս հետ դուրս էինք գալիս ու նստում մեր տան շեմին: Միշտ մի պարոն էր անցնում մեր կողքով: Նա բարևում էր հայրիկիս ու շարունակում ճանապարհը: Առաջինը քթիս հասնում էր նրա օծանելիքի բուրմունքը: Ձեռքին մշտապես մի տուփ էր լինում: Ենթադրում էի, որ մեջը պետք է օծանելիք լինի: Մի օր հայրս տարավ միջոցառման: Նվագախումբը տեղավորվեց: Հետո բեմ բարձրացավ այդ պարոնը՝ ձեռքին նույն տուփը: Բացեց և միջից հանեց բանդոնեոնը»:

Խոսելով արգենտինական տանգոյի մասին, նա նշեց, որ այն տարբեր մշակույթների խառնուրդ է: «Արգենտինական տանգոյի ուժը, հզորությունը, կենսունակությունն իր ակունքների մեջ է: Միակ պարն է, որ մեծ մտերմություն է հաստատում կնոջ և տղամարդու միջև: Պարողները հենց պարի ընթացքում շատ լավ հասկանում են՝ կլինի այդ մտերմությունը, թե ոչ»:

Կարլոս Բուոնոն ասաց, որ իր ընտանիքում չեն սիրում տանգո. «Առավոտյան նվագում եմ տանգո, օրվա երկրորդ  կեսին լսում եմ տանգոն, երեկոյան արդեն անցնում եմ փորձերի: Իմ ընտանիքն ինձ շատ է օգնում, բայց արդեն բավական է այդքան տանգոն»:

Նա  չի պարում տանգո. «Արգենտինայում մի ասացվածք կա. «Նա, ով նվագում է, չի պարում»»:
Ասուլիսին ներկա ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ասաց, որ ինքը մի քիչ պարում է, բայց պարելիս մշտապես վիճում է կնոջ հետ:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ  գրավեց տանգոն  ամբողջ Եվրոպան, դեսպանը մի քանի պատճառ նշեց. «Իմ կարծիքով՝ տանգոյի երաժշտությունն ամենաինտելեկտուալն է, միշտ նվագախումբ կա: Դրա մեջ կա նաև պոպուլյար երաժշտության էլեմենտները: Գուցե Եվրոպայում տարածվելու  պատճառներից մեկն այն է, որ տանգոն շոպենյան հիմք ունի»:

Կարլոս Բուոնոն համաձայնվեց դեսպանի հետ: Ըստ նրա, տանգոյի տարածմանը նպաստել են նաև Աստոր Պիացոլլայի մշակումները:

Երաժիշտը տանգոյի և հայկական երաժշտության միջև նմանություններ է տեսնում. «Հայկական երաժշտությունը ռիթմի առումով հարուստ է: Պիացոլլայի երաժշտության ռիթմը մենք ասում ենք՝ 3-3-2: Հայկական երաժշտությունը շատ նման է այս ռիթմին»:

Պատասխանելով հարցին, թե նախքան Հայաստանը գալը ի՞նչ եք իմացել Հայաստանի մասին, Կարլոս Բուոնոն  նաև ասաց, որ իր պրոդյուսերը, ով ավելի շատ ընկեր է, հայ է՝ Մանուել Փոլադյան: Բուենոս Այրեսի հայկական թամասում ելույթ է ունեցել: Բանդոնեոնահարին դուրս է գալիս հայկական խոհանոցը:

Նշենք, որ  երեկոյի ընթացքում ելույթ են ունենալու պարողներ Արիաննա Կաոիլին (Ավստրալիա), Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովն, Դիաննա Հայրապետյանն:

Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննա Կաոիլին շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է: Նա Ավստրալիայի տանգոյի չեմպիոն է եղել: 2006-ից սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ պարով: Հայաստանում նա ունի պարային խումբ: Ասուլիսին ներկա Արիաննան ասաց, որ շատ է հուզվում, որ նույն բեմում է լինելու տաղանդավոր բանդոնեոնահար Կարլոս Բուոնոյի հետ: Բնութագրելով տանգոն մեկ բառով, նա ասաց. «Կիրք»:

Արիաննան տեղեկացրեց, որ համերգի ընթացքում երկու տիպի տանգո է ներկայացվելու՝ արգենտինական, որը կապված է հենց կիրքի հետ, մյուսն այլ ոճի է լինելու:

Մայիսի 27-ին կայանալիք համերգի հովանավոր է   Կոնվերս բանկը: Բանկի խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդին ասաց, որ երբ  Ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացուցիչները եկան բանկ և ասացին, թե ում են ցանկանում հրավիրել Հայաստան, իրենք միանգամից «այո» են ասել: «Ձեր զգացմունքները կալեկոծվեն: Ներկա եմ եղել երաժշտի համերգներին, մարդիկ արցունքներն աչքերին դուրս են եկել»,- ասաց նա:

ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանն ասաց, որ իր երկիրն ու Հայաստանը ընկեր պետություններ են, երկար տարիներ ընկերական հարաբերություններ ունեն: Նա հույս ունի, որ այդպես էլ կշարունակվի, կաշխատեն երկու երկրների բարեկամության համար: Առաջիկայում նախատեսում են նաև այլ համերգներ:

Նշենք, որ համերգին հնչելու են Աստոր Պիացոլլայի, Յակոբ Գադեի, Մարիանո Մորեսի, Անխել Վիյոլդոյի, Էդուարդո Արոլասի, Կարլոս Գարդելի, Ագուստին Բարդիի, Ժերարդո Մատոս Ռոդրիգեսի ստեղծագործությունները: Համերգը նվիրվում է հայ-արգենտինական բազմամյա համագործակցությանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
13:13
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով
​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}