Պաշտպանության փոխնախարարը Վրաստանում հանդիպումներ է ունեցել
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է «Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողով» ամենամյա բազմազգ հանդիպմանը: Պատվիրակության կազմում է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, համաժողովի մեկնարկը տրվել է մայիսի 25-ին և շարունակվելու է նաև մայիսի 26-ին:
Համաժողովի ընթացքում Դավիթ Տոնոյանի հանդիպումներ է ունեցել Վրաստանի և այլ գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական քաղաքականության ոլորտի ղեկավարների հետ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էլ հանդիպել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ: Հանդիպումների օրակարգում եղել է գործընկեր պետությունների հետ երկկողմ պաշտպանական համագործակցության և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում