Նավթի համաշխարհային գները վերսկսել են աճը
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքում նավթի գները աճել են: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին են վկայում առևտրային տվյալները:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը աճել է 1,3 տոկոսով՝ հասնելով 49,25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,18 տոկոսով՝ հասնելով 49,14 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում