ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը արձագանքել է Ալիևի հերթական քարոզչական հարձակումներին
«Ակնհայտ է, որ (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արտաքին կապերի բաժնի վարիչ) Նովրուզ Մամեդովը (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի աշխատակազմի լավագույն ելույթներ գրողը և խորհրդականն է», - Twitter-ի իր միկրոբլոգում «խայթող» մեկնաբանություն է գրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Obviously @NovruzMammadov is the best speechwriter & adviser in @presidentaz staff. https://t.co/fmyHK4YVZI
— Tigran Balayan (@tbalayan) May 25, 2016
Նախագահ Ալիևի անունից Twitter-ում արված խնդրո առարկա գրառումը, որին արձագանքել է Բալայանը, հերթական անգամ քարոզչական հարձակում էր՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման անվտանգության հետ կապված:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մոնիթորինգի հատուկ առաքելություն բոլոր փաստերը տեղում ուսումնասիրելու և Ադրբեջանի կողմից 2016թ ապրիլի 2-5-ը սանձազերծված ագրեսիայի հանգամանքները, ինչպես նաև նույն ժամանակահատվածում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու նպատակով»: Այս մասին ասված է ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:
#Արցախ|ի ԱԳՆ հայտարարությունը #Ադրբեջան|ի կեղծիքների վերաբերյալ տարածվել է #ՄԱԿ-ի Գլխ.Ասամբելայում և Անվտ. Խորհրդում pic.twitter.com/3YRnuV4reO
— MFA of Armenia (@MFAofArmenia) May 25, 2016
ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը ՄԱԿ անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ տարիներ ի վեր Ադրբեջանը պաշտոնական բոլոր մակարդակներով աղավաղում է հակամարտության և բանակցային գործընթացի շուրջ իրականությունը՝ Ստեփանակերտին մեղադրելով միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և այլ ծանր հանցագործությունների մեջ:
Որպես օրինակ, ԱԳՆ նշում է, որ դեռևս պատերազմի ակտիվ փուլում՝ 1992թ Բաքուն մեղադրում էր Ստեփանակերտին քիմիական զենք կիրառելու համար, սակայն ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությանը, որը ժամանել էր կոնֆլիկտի շրջան, որևէ նման փաստ չէր ներկայացվել Բաքվի իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 1993թ ապրիլ-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միաձայն ընդունել է չորս բանաձևեր, որոնք կոչ են անում հաստատել «արդյունավետ և մշտական» հրադադարի ռեժիմ և «անհապաղ իրականացնել հրատապ և փոխադարձ միջոցառումներ» այդ ուղղությամբ:
Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը դրական են արձագանքել ընդունված բոլոր բանաձևերին (822, 853, 874, 884), մինչդեռ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել ընդունված վերջին՝ 884 բանաձևին և տարիներ շարունակ աղավաղել է այդ փաստաթղթերի կարևորագույն պահանջները:
Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև 80-ից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ (Ռոյս-Էնգել նախագիծը) առաջարկել են հստակ միջոցներ ձեռնարկել և իրավիճակը հանդարտեցնելու նպատակով սահմանի երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրող սարքավորումներ:
Ի տարբերություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը բազմիցս մերժել է այս առաջարկները:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում