Երևանը հյուրընկալելու է Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին
Առնո Բաբաջանյան համերգասրահում մայիսի 27-ին տեղի կունենա Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան) համերգը:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ երեկոյի ընթացքում կհնչեն Ջ. Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի նախերգանքը, Ֆ. Շուբերտի Սիմֆոնիա N 5 B-Dur, D.485, Մ. Մուսորգսկու «Գիշերը Լերկ լեռան վրա», Ա. Հարությունյանի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար» ստեղծագործությունները, մենակատարներ՝ Ազատ Հարությունյան, Կարապետ Շաբոյան:
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն այն եզակի կոլեկտիվներից է, որն իր երկացանկի բազմազանությամբ և կատարողական բարձր մակարդակով ակտիվ դերակատարություն ունի քաղաքի մշակութային կյանքում: Նվագախումբը նաև պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում:
1993 թվականին նվագախմբին շնորհվել է պետական կարգավիճակ, որը ստեղծագործական և կատարողական վարպետության աճի խթան է հանդիսացել:
Նվագախումբն իր գործունեությամբ նպաստում է Գյումրիում կատարողական արվեստի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, դասական երաժշտության հանդեպ երիտասարդության հետաքրքության բարձրացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում