Կոռուպցիայի դեմ մենք մեր պայքարը սկսել ենք մեկ տարի առաջ. Բնապահպանության նախարար
Բնապահպանության նախարարության տրամադրության տակ գտնվող շուրջ 25 ավտոմեքենա, որոնք շահագործվում են, կկրճատվեն: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Ինչ վերաբերում է ընդհանուր ծախսերի կրճատմանն, ապա առաջիկայում դրա հետ կապված նախարարությունը կներկայացնի առաջարկություններ», - հավելեց կառավարության պաշտոնյան:
Նախարարությունում կադրային կրճատումների մասով նախարարը հստակ ոչինչ չասաց, միայն նկատեց, որ Բնապահպանության ենթակայությամբ գործող բոլոր ՊՈԱԿ-ներում ստուգումներ անցակցվում են` անկախ վարչապետի հանձնարարականից:
«Ընթացքում մենք նման խնդիրներ արդեն առանձնացրել ենք: Մեզ մոտ ընդերքի ոլորտի հետ կապված ստեղծվել է մեկ պատուհանի գաղափարը, որի նպատակն է կոռուցպիոն ռիսկերից ձերբազատումը: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ մենք մեր պայքարը սկսել ենք մեկ տարի առաջ, որը կլինի շարունակական», - հավելեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան