Արամ Հարությունյանը` Գառնու թնջուկի մասին
Համաշխարհային բանկի վարկային ծրագրով մեկնարկած Գառնիի ջրերի ծրագիրը, որ դադարեցվել է, պետք է այլընտրանքային լուծումներ գտնել,- Ազգային ժոովում լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանն
Ծրագիրն սկսվել է 2012 թվականի կեսերից, 2013 թվականից:
«Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն անցել է, ստացել շինթույլտվություն՝ աշխատանքների իրականացման համար, ինչին էլ մենք ձեռնամուխ ենք եղել: Այսօր մենք ունենք հանձնարարական՝ բանակցելու Համաշխարհային բանկի հետ՝ այլընտրանքային լուծումներ գտնելու տեսանկյունից»,- նշեց նա:
Ըստ Ա.Հարությունյանի, միգուցե ջրառի տեղը կփոխվի, այլընտրանքային լուծում պետք է լինի:
Նա նաև ասաց, որ ծրագրի այն մասերը, որոնք մինչև այսօր իրականացվել են, անտեղի չեն կորելու:
Մանրամասները՝ տեսանյութում: