Հայաստանի Ընտրական օրենսգիրքը ընդունվեց վերջնականապես
Այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի նիստում պատգամավորները ձայների մեծամասնությամբ և վերջնականապես ընդունեց Ընտրական օրենսգիրքը և կից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:
ԸՕ-ին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ` 17 և ձեռնպահ` 3:
Նկատենք, որ ԸՕ-ն Սահմանադրական օրենք է և համարվում է ընդունված, երբ քվեարկում են պատգամավորների 3/5-րդը:
Մինչև քվեարկությունը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագծում տեղի են ունեցել խմբագրական փոփոխություններ, շտկումներ, որոշ նախադասություններ վերաշարադրվել են:
Անդրադառնալով ԸՕ-ի շուրջ կոնսենսուսին, Հարությունյանը տեղեկացրեց, որ իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշուոմը:
«Եթե անգամ հունիսի մեկից հետո գտնվեն փոխադարձ ընդունելի մեխանիզմներ, որոնք էլ ավելի կուժեղացնեն Ընտրական օրենսգիրքը, որոնք կլինեն իրատեսական, մենք պատրաստ կլինենք հրավիրել արտահերթ նստաշրջան կամ նիստ և ներկայացնելու առաջարկություններ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու համար», -հայտարարեց Հարությունյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկում, բայց ունի ակնկալիքներ, որ կշարունակվեն աշխատանքները կոնսենսուսի ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան