Արցախի նախագահը հանդիպել է Թալիշի բնակիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր:
Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ և համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան