Լավ է կարի մեքենաները չեն կրճատում. ՉԻ
Բանից պարզվում է՝ Երևանի պետական համալսարանը ծառայողական ավտոմեքենաների կրճատման ծրագրի շրջանակներում մտադիր է կրճատել իր տրակտորը և բեռնատարը։
«Չորրորդ իշխանություն»-ը մեկնաբանել է. «Ինչ խոսք՝ բեռնատարը նույնպես մեքենա է։ Հնարավոր է նույնիսկ, որ ծառայողական լինի ( հաշվի առնելով ռեկտորի ֆիզիկական «չափորոշիչները»)։ Իսկ տրակտորը կրճատելով էլ համալսարանական կրթության որակը հազիվ թե տուժի։ Այնպես որ՝ իմաստուն որոշում է կայացվել։ Եվ ընդհանրապես՝ պետական մյուս հաստատությունները նույնպես կարող են առաջնորդվել այս սկզբունքով։ Եվ կրճատել, ասենք, լվացքի մեքենաները, սափրվելու էլեկտրական մեքենաները, կարի մեքենաները և այլն։ Չէ՞ որ դրանք նույնպես մեքենաներ են, իսկ կարևորն, անկասկած, քանակն է։
Եվ, ի դեպ, քանի դեռ հաստիքների կրճատման գործընթացը չի սկսվել, խորհուրդ կտայինք շատ արագ մի քանի հոգու ընդունել աշխատանքի։ Օրինակ՝ որպես պրոռեկտորի կլիմայական հարցերով ավազ խորհրդականի քարտուղարուհու կրտսեր օգնական, լաբորատոր զննումների վերահսկողության բաժնի ավագ կոլբայագետի ռեֆերենտ և այլն։ Որպեսզի գործընթացը սկսվելուն պես հենց նրան էլ կրճատեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա