Ընտրական նոր օրենսգիրքը հակասահմանադրական է. Բագրատյան
«Ընտրական նոր օրենսգիրքը հակասահմանադրական է և այն տարբերակը, որը ընդունվեց զգալի առումով ֆռցնոցի էր», -այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք` այսօր արտահերթ նիստում ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել էր Ընտրական օրենսգիրքը:
«Սահմանադրությունն ասում է՝ կայուն մեծամասնություն: Կա կայուն փոքրամասնություն, եթե Ա թիվը, որը կայուն մեծամասնություն է, կայուն է, Բ թիվը՝ ընդդիմության թիվը 100-ից հանած Ա-ն է: Եթե Ա-ն կայուն է, 100-ը կայուն է, Բ թիվը նույնպես պետք է կայուն լինի: Սա ամենաֆունդամենտալ հարցն է, իրենք ասում են կայուն մեծամասնության մինիմում թիվը ֆիքսենք, կայուն փոքրամասնության համար չֆիքսենք: Այ սա խայտառակություն է»,- ասաց Բագրատյանը:
Դիտարկմանը, թե կան շանսեր փոփոխություններ կատարելու, քանի որ իշխանությունները հայտարարել էին, որ կընդունեն առաջարկներ և ընդունելի առաջարկների դեպքում կհրավիրեն արտահերթ նիստ` փոփոխություններ կատարելու, Բագրատյանը արձագանքեց. «Բայց եթե հիմա ճիշտ եմ, ինչի՞ հիմա չես փոխում, ե՞րբ ես փոխելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին