Բանակցությունները տապալողը լուրջ պատասխանատվության առաջ կկանգի. Բորիս Նավասարդյան
Վերջին օրերին ամենակարևոր իրադարձությունը Վիեննայում հանդիպումից հետ բանակցությունների նախապատրաստումն է: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Մինչև բանակցությունների հաջորդ փուլը, ամենակարևոր խնդիրն այն է, թե ով այս մարտավարական պայքարում կկարողանա խուսափել բանակցությունները տապալողի կարգավիճակից: Քանի որ բանակցությունները տապալողը լուրջ պատասխանատվության առաջ կկանգի միջազգային հանրության առջև»,-ասաց Նավասարդյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է ամեն կերպ ցույց տա, որ ինքը կառուցողական մոտեցում ունի բանակցություններին, բայց այդ մոտեցումը որևէ մեկի կողմից արդյունք չի տա, եթե չկիրառվեն մոնիթորինգի մեխանիզմները շփման գծում:
«Հայաստանը որպես կողմ պետք է համոզիչ լինի՝ ասելով, որ եթե այդ մեխանիզմները չձևավորվեն, ապա մնացած բոլոր պարտավորություններն ու համաձայնությունները ռիսկի տակ են լինելու և քիչ հավանական է, որ կիրականացվեն»,-ավելացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահը: