Հասարակություն 18:11 25/05/2016 Հայաստան

Գարեգին Նժդեհ. Չբացված արձանն ու ցանցը հեղեղած կարծիքները

Պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման պահին արված լուսանկարներն արագ հայտնվեցին սոցիալական ցանցերում: Արձագանքները չուշացան: Այս պահին արձանը փաթաթված է սպիտակ շորով, ամրացված կպչուն ժապավենով: Հանդիսավոր բացումը նախատեսված  է մայիսի 28-ին:

Եղան արձանի տեսքից դժգոհ օգտատերեր, ովքեր առաջարկեցին, արձանն այդպես էլ փակ պահել:

Արձանի վերաբերյալ ֆեյսբուք սոցցանցի մի քանի օգտատերերի արտահայտած կարծիքներ ներկայացնում ենք առանց միջամտության.

Դաշնակցական Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Այսօր պատմական պահ ապրեցի. աչքիս առջև վերջապես Երևանում տեղադրվեց Գարեգին Նժդեհի արձանը: Անկեղծ շատ հավանեցի, իսկապես, վերջին շրջանում՝ ըստ իս, այդքան հաջողված արձան չէի տեսել: Այդ մասին տեղում հավաքված մարդկանց մոտ ասացի, և մեկ էլ՝ խմբի միջից լսվեց մի ձայն. «Հուզվեցի ... անչափ շնորհակալ եմ: Ինձ համար ավելի բարձր գնահատական չկա, քան՝ հասարակ քաղաքացու կարծիքը»: Պարզվեց՝ արձանի հեղինակ, քանդակագործ Գագիկ Ստեփանյանն էր, որին չէի ճանաչում:

Ինչևէ, արձանի մասին այլևս գնահատականներ չտամ, բայց մի նկատառում անեմ, որի մասին ուղղակի անհնար է լռեմ: Արձանը տեղադրելիս՝ աչքս ընկավ Նժդեհի աջ ձեռքի ցուցամատին: Այն մի փոքր տարածությամբ բաժանված էր մյուս մատերից և կարծես գետինն էր ցուցանում: Կարծես ասում էր.՝ «Ով այս հողը տվեց՝ նրա մերը ... »:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյան.  «Չդիմացա, ես էլ ստիպված գրեցի արձանների չարչրկված թեմայով: Չնայած ժամանակին լավ էլ գրել եմ, քլնգվել եմ…։ Բայց վերջին երկու արձանները տեսնելուց, նրաց հետ կապված բուռն քննարկումներից հետո, առաջարկում եմ արձանները սավաններով փակած պահել, չբացել…

Կնայենք ու յուրաքանչյուրս կպատկերացնենք մեր մեջ տպավորված կերպարը…Էլ քննադատություն, քլնգոց, հայհոյանք չի լինի քանդակագործների, ճարտարապետների և ամենակարևորը այդ աշխատանքները ընտրող հանձնաժողովների անդամների հասցեին…

Հը՞, Ինչ եք ասում, ճիշտ չե՞մ… ։ Հա, ովքեր ե՞ն հանձնաժողովի անդամները: Ճանաչում ե՞ք»:

Տեղեկատվական անվտագության փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանի կարծիքը.   «Լավ՝ բայց խի ընտրվեց Նժդեհի էս կերպարը՞։ Նժդեհը շատ կոլորիտ ունեցող դեմք ա եղել։ Իսկ էս արձանը մինչեւ չմոտենաս՝ չկարդաս, թե ով ա՝ չես հասկանա։ Հեռվից, կարծես, Հարկոնեններից լինի կամ սարդաուկար գեներալ Սալյուսա Սեկունդուսից»:

Կարլ Յալանուզյանը գրել  է. «Հիշո՞ւմ եք` անցյալ տարի քաղաքապետարանը Երևանի կենտրոնն արձանախեղդ էր արել: Ճիշտ է, բարձրաճաշակ արվեստասերներն ու արվեստագետները քիթուդունչ էին անում, թե այս գիպսե շինվածքներն արվեստի հետ կապ չունեն, բայց երևանցիները լավ էլ ընտելացան հարազատ կերպարներին. հազիվ առիթ էր ազգի մեծերի հետ «դու»-ով շփվելու, ձեռքն արձանի ուսին դնելու կամ հարմարության դեպքում թևանցուկ անելու, նստած դիրքով արձանների ծնկներին մագլցելու և ինքնամոռաց նկարվելու, նկարվելու, նկարվելու... Իզուր չէ, որ շատերին են դուր գալիս «Տղամարդիկ», «Միմինո», «Դուդուկահարները» արձանախմբերը, որոնք այլևս կուռք չեն, իջել են անհաս պատվանդանից և խառնվել անցորդներին: Ըստ երևույթին սա է այսօրվա գեղագիտական գերակա ճաշակը...

Բայց դե սովետական կուսակցական-պետական-ռազմական գործչին հո միջին վիճակագրական քաղաքացու բոյին չես քանդակի, չես խառնի այլազան հետիոտններին: Մարշալ Բաղրամյանի բախտը բերեց. նա իր զինվորական կարիերան սկսել էր որպես հեծելազորային, և նրան ձիավոր ներկայացնելը բնական էր: Իր տեղը հաջողությամբ գտել է ծովակալ Իսակովը: Ավելի վատ վիճակում հայտնվեց մարշալ Բաբաջանյանը: Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալին ձի չես նստեցնի: Եվ տանկի զրահին թառած խրոխտ տանկիստ էլ չես քանդակի: Եվ իբր մտատանջության այդ պահին էլ համացանցից հայտնվել է ամրակուռ բազկաթոռը: Բայց դե մուգ գույնն ու մարշալի խստահայաց կերպարը հազիվ թե ընկերական զգացմունք ծնեն ավանցիների սրտերում: Հեղինակներն արձանի «սառնությունն» ինչ-որ կերպ մեղմելու դեր են վերապահել բազկաթոռի հետնամասի գրությանը, որի գեղագիտական ներուժն առնվազն կասկածելի է: Ստեղծագործական նույն մտածողության դեպքում ոչ պակաս դժվարին ճակատագիր է սպասվում ավիացիայի գլխավոր մարշալ Խանփերյանց-Խուդյակովի հուշարձանին` եթե այն երբևէ ստեղծվի...»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}