Ինչքան ՊՈԱԿ-ներին շատ կրճատենք, այնքան անտառահատումները կպակասեն. Գյուղնախարար
«Կրճատումների հարցում միշտ էլ սեղմելու տեղ կա», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ «կրճատումներ անպայման լինելու են»:
«Մենք ունենք թափուր տեղեր, բայց դրանք չենք լրացնի: Մենք ունենք ՊՈԱԿ-ներ, ենթակա ձեռնարկություններ, որտեղ ավելի շատ են, ավելորդ աշխատողներ կան, դրանց պետք է կրճատել»,-նշեց նախարարը` ընդգծելով, որ հենց մարզերում կլինեն կրճատումներ:
Օրինակ, նախարարի խոսքով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որտեղ աշխատում է մոտ 950 մարդ, նախատեսվում է կրճատել վաթսուն աշխատողի:
Երբ լրագրողները զարմացան, թե ՊՈԱԿ-ում աշխատողների թիվը այդքան մեծ է, նախարարը նկատեց, որ այդ թիվը Հայաստանի մասշտաբով է, այն դեպքում, երբ 335 հազար հա անտառային տարածք կա երկրում:
Հարցին, թե եթե կրճատումներ լինեն անտառահատումների թիվը չի՞ շատանա, Կարապետյանը պատասխանեց ծիծաղելով. «Ինչքան ՊՈԱԿ-ներին շատ կրճատենք, այնքան կպակասի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան