Ժառանգները կարող են ստանալ ծնողների կուտակային խնայողությունները
Կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված ծնողի խնայողությունները ենթական են փոխանցման ժառանգներին՝ ընդ որում ամբողջությամբ:
Այսպես՝ ժառանգները կարող են այդ խնայողությունները ստանալ ամբողջությամբ, միանվագ վճարի ձևով: Այս հնարավորությունից զատ, օրենքը թույլ է տալիս նաև ժառանգներին ծնողի կուտակային հաշվում եղած խնայողությունները փոխանցել իրենց սեփական կենսաթոշակային հաշվին՝ միավորելով իրենց խնայողությունների հետ՝ ապագայում ավելի մեծ կենսաթոշակ ստանալու նպատակով:
Մասնակցի խնայողությունները ժառանգին կփոխանցվեն ժառանգության վկայական ներկայացնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
Ներմուծված կարևոր սկզբունքներից մեկի համաձայն էլ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարները կրկնապատկվում են պետության կողմից և գումարվում նրա կենսաթոշակային հաշվում եղած միջոցներին:
Այդ միջոցներն էլ իրենց հերթին կոչված են ապահովելու մասնակցի բարեկեցիկ ծերությունը, կարող են օգտագործվել օրենքով նախատեսված դեպքերում` ոչ միայն կենսաթոշակային տարիքում, այլ նաև ավելի վաղ, օրինակ` ծանր հիվանդություն հայտնաբերելու դեպքում: Իսկ մինչև խնայողություններն օգտագործելը, մասնակցի մահվան դեպքում տնօրինվում են ժառանգների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան