Կուտակայինը ստանալու իրավունքը պահպանվում է նաև երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ
Կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելիս պահպանում է իր իրավունքը ստանալու կուտակային հատկացումներ:
Մասնավորապես, օրենքի համաձայն մինչ երեխայի երկու տարին լրանալը կուտակային հատկացումները կազմելու են 8000 դրամ, որից 3000 դրամ մասհանումը կատարում է գործատուն՝ իր միջոցների հաշվին, իսկ մյուս մասը՝ 5000 դրամը, անձի կուտակային հաշվին փոխանցվում է պետության կողմից:
Արդյունքում, կուտակային համակարգի մասնակցի համար երեխայի խմանքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում նույնպես կատարում են կենսաթոշակային խնայողություններ:
Ավելին, օրենքի համաձայն, եթե անձը կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է, և ծնվել է 1996թ. հունվարի 1-ին, ինչպես նաև դրանից հետո, ապա մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը տվյալ անձի համար սոցիալական վճարներ կկատարվեն` նվազեցնելով եկամտային հարկի գումարից:
Կառավարության կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում նշված արտոնությունը կարող է գործել մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան