Կուտակային կենսաթոշակային համակարգին Հայաստանում միացել է ավելի քան 140 հազար վարձու աշխատող
Վերջին երկու տարիներին Հայաստանում ամենաշատ քննարկված սոցիալական ոլորտի բարեփոխումներից մեկի արդյունքներն արդեն առարկայական են դառնում:
Այսպես՝ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի ներդրումից հետո՝ 2 տարվա ընթացքում, համակարգին միացել են մոտ 143 580 վարձու աշխատողներ, նոտարներ և անհատ ձեռնարկատերեր: Համակարգում ներառված անձանցից 64 788-ը պետական, իսկ 78 792-ը մասնավոր հատվածի աշխատողներ են:
Նույն ժամանակահատվածում համակարգում կուտակվել է շուրջ 36.2 միլիարդ դրամ որը ներառում է նաև մասնակիցների համար պետության կողմից կատարված վճարումները, և կուտակային միջոցների կառավարումից ստացված եկամուտները:
Միջոցների եկամտաբերությունը ապահովելու համար այդ գումարների 31%-ը ներդրվել է Հայաստանի տնտեսության, 40%-ը պետության, իսկ 29%-ը՝ արտերկրում, մասնավորապես համաշխարհային համբավ ունեցող այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Apple, Google, Microsoft, Nestle, Toyota, Nissan, Sony, Coca-Cola և այլն
Ֆոնդերում կուտակված գումարների եկամտաբերությունը համակարգի գործարկման պահից ի վեր կազմել է 13.6%, և նույն ժամանակահատվածում գրանցված գնաճին գերազանցել է մոտ 2.5 անգամ:
Հարակից հրապարակումներ`
- Ժառանգները կարող են ստանալ ծնողների կուտակային խնայողությունները
- Կուտակայինը ստանալու իրավունքը պահպանվում է նաև երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան