Գյումրի ԲԿ. Միկրոավտոբուսի վթարի հետևանքով երեք վիրավորների այսօր կվիրահատեն
Գյումրիում միկրոավտոբուսի՝ սյանը բախվելու հետևանքով երեք տուժածներ այսօր կվիրահատվեն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
«Նրանց վիճակը գնահատվում է կայուն: Վիրահատությունից հետո հավանաբար մեկը կմնա վերակենդանացման բաժանմունքում, մյուսները վիրաբուժության բաժանմունքում են»,-ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով, տուժածներից մեկը երեկ դուրս է գրվել: Այս պահին բժշկական կենտրոնում շարունակում է վթարից տուժած 7 քաղաքացի:
Երեկ տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել է վնասվածքաբանության բաժանմունք: Վերջինիս մոտ ախտորոշվել է զույգ թիակների փակ բազմաբեկորային կոտրվածք` տեղաշարժով, առկա են գլխի բազմակի սալջարդ վերքեր, մարմնի բազմաթիվ քերծվածքներ: Հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Բժշկական կենտրոնից վստահեցնում են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, մայիսի 23-ին, ժամը 01:40-ին Գյումրի բժշկական կենտրոն են ընդունվել ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ ստացած 9 քաղաքացի: Վերջիններս են՝ Գյումրի քաղաքի բնակիչներ, 1979 թ ծնված Արտյոմ Մ.-ն, 1977 թ ծնված Արկադի Ս.-ն, 1984 թ ծնված Արթուր Մ.-ն, 1987 թ. Ծնված Անդրեյ Հ.-ն, 1989 թ. ծնված Արկադի Դ.-ն, 1962 թ. ծնված Ազատ Խ.-ն, 1973 թ. ծնված Աշոտ Խ.-ն, 1988 թ. ծնված Էդգար Հ.-ն և 1968 թ ծնված Տիգրան Խ.-ն, որը մահացել է հիվանդանոց տեղափոխման ճանապարհին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում