Ալբերտ Պողոսյան. Մենք պետք է ունենանք լավ առաջնորդություն
Նայելով Մերձավոր Արևելքի դրությանը, որտեղից միլիոնավոր մարդիկ են տեղահանվում, հարյուր հազարավոր մարդիկ են զոհվում, հասկանում ենք, թե որքան երջանիկ է Հայաստանը՝ ապրելով խաղաղության, համեմատաբար տնտեսական բարեկեցության մեջ, վայելելով իր անկախությունը,- ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասաց «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահի մրցանակների հովանավորն է «Պողոսյան» հիմնադրամը»:
Ա.Պողոսյանի խոսքով, պետք է լինել մշտարթուն, ճանաչել այն փխրունությունը, որով պատված են նման փոքր պետությունները:
«Իմ համեստ կարծիքով՝ մենք պետք է ունենանք լավ առաջնորդություն, որը մղում է երկիրը դեպի իրավունքի գերակայությունը բոլորի համար, կառուցում և համախմբում է իր ինստիտուտները, խրախուսում է բոլոր բնակիչներին:
Ակնհայտ է, որ վատ առաջնորդությունը, թույլ պետական ինստիտուտներն այն պայմաններ են, որոնք հանգեցրեցին Մերձավոր Արևելքի այդ երկրների ապակայունացմանը և ողբերգությանը: Որպես գործարար առաջնորդ գիտեմ, թե ինչքան դժվար է լավ առաջանորդությունը:
Ես աղոթում եմ պարոն նախագահ, որ դուք մշտապես իրականացնեք այդ լավ առաջնորդությունը, կարողանաք պահպանել, պաշտպանել մեր սիրած Հայաստանը»,- ասաց Ա.Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երկու ռեանիմոբիլի շնորհիվ մանկական մահացության ցուցանիշները նվազել է. Արմեն Մինասյան
- Միրիամ Զաքի. Հայաստանում կարելի է գտնել կյանքի իմաստը
- Փիթեր Բալաքյան. Հայաստանն իսկական ոգեշնչում է ողջ աշխարհի համար
- Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
- Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում