Արցախում ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ
ՀՀ առողջապահությունից հայտնում են, որ քիչ առաջ տեղեկացել են՝ Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ, ընդունվել «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:
Ըստ ԱՆ լրատվական ծառայության՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ:
Նշենք, որ վիրավոր զինծառայողի բուժման մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն:
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարը՝ վիրավորի զինծառայողների տեղափոխման մասին
- Մարտական դիրքերում վիրավորված Արման Լազգիյանին վիրահատել են, արտերկիր տեղափոխումը կհետաձգվի
- Զինծառայող Արման Լազգիյանը շուտով կտեղափոխվի Գերմանիա՝ բուժման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան