Արցախում «Վերջին զանգը» բոլոր դպրոցներում կսկսվի մեկ րոպե լռությամբ
Արցախում վաղը 1375 12-րդ դասարանցի հրաժեշտ կտա դպրոցին,-Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ ԿԳ փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
Իսկ թե ինչպե՞ս կանցնեն «Վերջին զանգին» նվիրված միջոցառումներն Արցախում, նա պատասխանեց. « «Վերջին զանգը» բոլոր երեխաների կյանքում էլ պետք է հիշարժան լինի, հետևաբար դպրոցական միջոցառում և արարողություն մեզ մոտ էլ կանցկացվի, սակայն ամեն ինչ կլինի շատ զուսպ, առանց ավելորդությունների և խիստ վերահսկողության տակ: Միջոցառումները բոլոր դպրոցներում կսկսվեն մեկ րոպե լռությամբ»:
ԼՂՀ ԿԳ փոխնախարարը նշեց, որ Մատաղիսի ու Թալիշի դպրոցներում բնականաբար դպրոցական ավարտական արարողություն չի լինի, քանի որ այնտեղի աշակերտները տեղափոխվել են այլ շրջանների դպրոցներ. «Մատաղիսի ու Թալիշի շրջանավարտները ավարտական վկայական կստանան այն դպրոցներից, որտեղ որ տեղափոխվել են ապրիլի դեպքերից հետո»:
Միքայել Համբարձումյանի տեղեկացմամբ՝ Արցախում 9-րդ հիմնական դպրոցն այս տարի ունի 2045 շրջանավարտ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները