Կառավարությունը մերժեց զինակոչիկների սերմնաբջիջների պահպանման նախագիծը
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագծով պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում:
Կառավարության եզրակացության համաձայն՝ օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ: Մասնավորապես, նշված է, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ առկա է նույնաբովանդակ դրույթ: Բացի այդ, ըստ եզրակացության, ներկայացված նախագիծը խնդրահարույց է էթիկական տեսանկյունից:
Հարակից հրապարակումներ`
- «Օրիգինալ է». Հոգեբանը զինծառայողների սեռաբջիջը պահպանելու առաջարկի մասին
- Պատգամավորն առաջարկում է զինծառայողների սեռաբջիջների բանկ ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա