Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է մայիսի 17-ից մեկնարկած խուլերի շախմատի աշխարհի անհատական 16-րդ առաջնությունը, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Առաջնությանը մասնակցել են 24 պետության 120 խուլ շախմատիստներ, ովքեր մրցել են 3 տարիքային խմբում:
Հայաստանի ներկայացուցիչներից պատանի Սարո Մելքոնյանը, վաստակելով 4 միավոր, նվաճել է արծաթե մեդալ, իսկ վետերան Հակոբ Հակոբյանը 4,5 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր: