ՄԻԵԴ վճիռների կատարման համար կառավարությունը հատկացրեց շուրջ 10 հազար 830 եվրոյին համարժեք դրամ
«Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի» և «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների համաձայն` ՀՀ կառավարության որոշմամբ 3600-ական եվրո կհատկացվի Արդարադատության նախարարությանը: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հուլիսի 21-ն է:
Մեկ այլ նախագծով 3,630 (երեք հազար վեց հարյուր երեսուն) եվրոյին համարժեք դրամ էլ կհատկացվի՝ «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի հունվարի 21-ի վճռի պահանջները կատարելու նպատակով:
Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
Այս երեք վճիռների համար ՀՀ-ն կվճարի 10 հազար 830 եվրոյին համարժեք դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում