Միրիամ Զաքի. Հայաստանում կարելի է գտնել կյանքի իմաստը
Սա Հայաստանն է, հայրենիքն այն որդիների, ովքեր վերջին հարյուր տարիներին կերտել են իրենց երկիրը, թեև հանցագործները նրանց սավանով պատելու փորձ արեցին: Քարտեզի վրայից ջնջելու փորձից հետո որդիները լույս սփռեցին, քաղաքակրթություն, փառք տարածեցին այն բոլոր երկրներում, որտեղ ապրեցին, այն քաղաքներում, որտեղ գրկաբաց ընդունեցին,- «Ով սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի համար Հայաստանի նախագահի 2015 թվականի մրցանակը ստանալուց հետո ասաց եգիպտացի Մոհամեդ Հանաֆի Նասրը:
Նրան և Միրիամ Զաքիին շնորհվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակը: Մրցանակի հանձնման արարողությունը կայացավ ՀՀ նախագահական նստավայրում: Մրցանակը հանձնեց նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք «Ով սպանեց հայերին» ֆիլմը տեղծեցինք ոչ այնքան պատմության համար, որքան պատմության դասերը վերականգնելու համար: Թող պատմությունն ընդունի հանցագործութունը, որ 100 տարի մատնված է եղել մոռացության: Թույլ տվեք պատմությանը ճանաչել այն իրավունքը, որը կորել է արդարության ճանապարհին: Սա ոչ միայն հանցագործություն է հայերի նկատմամբ, այլ ամոթի բիծ մարդկության վրա: Ժամանակն է այն մաքրել»,- ասաց նա:
Եգիպտացի վավերագիրը նաև իր խոսքում նշեց. «Թույլ տվեք խոնարհվել ձեր մեծ պատմության առաջ և այս մեծ պատիվը նվիրել իրենց հայրենիքում նման անարդարության արդյունքում կորցրած յուրաքանչյուր կյանքին և Ցեղասպանությանը զոհ դարձած մեկ ու կես միլիոն նահատակվածներին»:
Միրիամ Զաքին նախ շնորհայակություն հայտնեց «արտակարգ հայ ժողովրդին, ով արտակարգ ոգեշնչման ուժ է հատկապես այն աշխարհում», որտեղ ապրում են այսօր:
«Աշխարհ, որտեղ տառապանքը դարձել է ամենօրյա վճռականության մի մաս: Բայց Հայաստանում կարելի է գտնել կյանքի իմաստը: Պատմությունը ցույց է տալիս, որ անպատժելիության գինն անարդարությունների շարունակում է, որքան մեծ էլ լռությունը, այնքան ավելանում է մարդկության հանդեպ գործվող չարությունը: Ուրիշ ոչ մի տեղ այդ իմաստն այդքան պարզ չէ, որքան այսօր արաբական տարածաշրջանում»,- ասաց նա:
Միրիամ Զաքին նշեց, որ այս ֆիմը ստեղծել են Եգիպտոսի, տարածաշրջանի, մարդկության հանդեպ պարտքից: Նա համոզված է, որ խոսքի ուժը կառաջացնի ռեզոնանս:
«Բոլորի բարոյական, քաղաքացիական պարտքն է օգտագործել ձեռքի տակ եղած միջոցները դիմակայելու ավերածությանը, արյունահեղությանը, որոնք անհետևանք չեն մնում ծայրահեղական մտածողության համար: Մեր պարտքն է կերտել մի աշխարհ, որտեղ կգերակայի հարգանքը բազմազանության, համագործակցության նկատմամբ: Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, որ հիշեցրեցին մեզ այն ուժի մասին, որ մենք մեր մեջ ունենք»,-ասաց Միրիամ Զաքին:
Հարակից հրապարակումներ`
- Փիթեր Բալաքյան. Հայաստանն իսկական ոգեշնչում է ողջ աշխարհի համար
- Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
- Արժանավորներին գտնելու և գնահատելու առաքելությունը պետության կարևորագույն գործերից մեկն է. Սերժ Սարգսյան