Նալբանդյանը Կասպշիկի հետ քննարկել է Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ ձեռնարկվող քայլերը
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համաձայնության իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերը և, ՊԲ հրամանատարի հավաստմամբ, նաև ԼՂՀ պաշտպանության բանակը, անվերապահորեն սատարում են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործմանը, դրանց իրականացման մոնիտորինգի առաքելության ընդլայնմանը, առաջնագծում և պետական սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Հայաստանը համանախագահ երկրների հետ անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայի համաձայնությունները
- ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Մեծ հաջողություն էր Վիեննայում նախագահների հանդիպումը
- Վիեննայի հանձնառությունները առաջնթաց են դեպի խաղաղության հաստատումը Լեռնային Ղարաբաղում
- Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ. Ֆրանսիան ողջունում է Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները
- Դավիթ Բաբայան. Վիեննայի հանդիպումը բանակցությունները կոմայից դուրս բերելու մի փորձ էր
- Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին