Վաղը 25 հազար 12-րդ դասարանցի հրաժեշտ կտա դպրոցին. Նարինե Հովհաննիսյան
«Ուղիղ հիսուն օր առաջ «Վերջին զանգի» տոնը վտանգված էր, սակայն մեր հերոսների կյանքի գնով վաղը կկարողանանք նշել այն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ վաղը հանրապետության 1400 դպրոցում 25 հազար 12-րդ դասարանցի կավարտի դպրոցը. «Բոլոր դպրոցներում «Վերջին զանգի» միջոցառումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ հարգելով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը»:
Ինչ վերաբերում է ավարտական միջոցառումների հետ կապված դրամահավաքության խնդրին՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը հայտնեց, որ այս տարի դրանց ահազանգերի թիվը քիչ է եղել, ունեցել են 15 ահազանգ, որոնք հիմնականում անանուն են եղել:
Անդրադառնալով ԿԳ նախարարին ուղղված «Թրանսփարենսի ինթերնեշնլը» հակակոռուպցիոն կենտրոնի նամակին, որտեղ դրամահավաքության դեպքեր էին ներկայացնում, նա նշեց. «Մենք այդ դպրոցների տնօրենների հետ զրույց են ունեցել, և պարզվել է, որ «Վերջին զանգի» համար հավաքագրված գումարները ծնողների նախաձեռնոիւթյամբ է եղել՝ իրենց և իրենց երեխաների ցանկությամբ»:
Նարինե Հովհաննիսյանն ավելացրեց նաև, որ վաղը ոստիկանությունը աշխատելու է և Ազատության հրապարակում, և խնջույքների վայրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում