Միկրոավտոբուսի վթարից տուժածներից մեկը դեռևս բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում
Մայիսի 23-ին Շիրակի մարզում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները բուժումը շարունակում են Գյումրու բժշկական կենտրոնում:
Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երեկ վիրավորներից երեքը վիրահատվել են: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք արդեն տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք:
Այսպիսով` այս պահին վնասվածքաբանության բաժանմունքում բուժում է ստանում 5 տուժած:
Տուժածներից մեկը դեռևս բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում, նրան այսօր կվիրահատեն: Մեկ վիրավոր էլ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:
Հարակից հրապարակումներ`
- Միկրոավտոբուսի վթարից վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում
- Հարուցվել է քրգործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ
- Գյումրիում միկրովտոբուսի վթարի հետևանքով տուժածներից երեքը գիշերը վիրահատվել են
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում