
Էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային լուրջ վերանայումների կարիք ունի. նախարար
Էկոնոմիկայի նախարարության համակարգից կրճատվել է 9 ծառայողական ավտոմեքենա: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե արդյոք աշխատողներին էլ կրճատել են, նախարարը նշեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է առաջին հերթին նախարարության գործառույթներն ու կառուցվածքը:
«Այն, որ էկոնոմիկայի նախարարությունը կարիք ունի կառուցվածքային լուրջ վերանայումների,... ես՝ որպես նախարար, ներկայումս գտնում եմ, որ կա այդ կարիքը»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ որ մինչև աշուն պետք է ներկայացվի կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, իսկ ամռանը կունենան նախնական կոնկրետացում: