Միջերկրական ծովն անցնելիս ավելի քան 20 փախստական է զոհվել
Միջերկրական ծովը անցնելու ժամանակ խեղդվել են ավելի քան 20 փախստականներ: Rosbalt.ru-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է ԵՄ ռազմածովային առաքելության ներկայացուցիչ Անտոնելլո դե Ռենցիդ Սոննինոն:
«Լյուքսենբուրգի ինքնաթիռը Լիբիայի ափերից 65 կմ հեռավորության վրա հայտնաբերել է բեկանված նավակը: Շուրջ հարյուր փախստականներ հայտնվել են ջրում, կամ բռնվել նավակի կմախքից: Զոհված է համարվում 20-30 մարդ»,-ասել է նա:
Աղբյուրը գրում է, որ միևնույն ժամանակ Reuters գործակալությունը, Իտալայի ծովափնյա պաշտպանության ներկայացուցչին հղում անելով, հայտնել է, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 80-ի: