Brent տեսակի նավթի մեկ բարելը գերազանցել է 50 դոլարը
Նավթի համաշխարհային գները շարունակում են ակտիվ կերպով բարձրանալ: Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը 2015թ-ի նոյեմբերի 4-ից հետո առաջին անգամ գերազանցել է հոգեբանական նշանակություն ունեցող 50 դոլարի շեմը:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` մայիսի 26-ի առավոտյան Brent տեսակի նավթի հուլիս ամսվա ֆյուչերսների գինը բարձրացել է 0,28%-ով` կազմելով 50,02 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի գինը հուլիս ամսվա ֆյուչերսների համար բարձրացել է 0,56%-ով` կամելով 49,84 դոլար մեկ բարելի դիմաց:
Նավթի գներն աճում են առևտրային պաշարների վերաբերյալ ԱՄՆ-ից ստացվող լուրերի ֆոնին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դրանք նվազել են 4,2 մլն բարելով կամ 0,8%-ով` մինչև 537,1 մլն բարել: