Հայաստանում աղքատությունը 2 տոկոսով նվազել է. Նախարար
Հայաստանում 2015 թվականին աղքատությունը 2 տոկոսով նվազել է` 32 տոկոսից հասնելով 30 տոկոսի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա ներկայացմամբ, նախորդ տարում հիմնական աշխատանքներն ուղղված են եղել նոր համակարգերի բավանդակությանը և փորձարկմանը: Մասնավորապես, հիմնական շեշտադրումներից է եղել նաև աղաքատության մակարդակը նվազեցնելը, ինչի արդյունքում 2014 թ-ի համեմատ 2015 թ-ին 2 տոկոսով նվազել է աղքատությունը:
«Աղքատությունը 32% էր կազմում 2014 թվականին, երկու կետով նվազել է և դարձել 30%»,-նկատեց պաշտոնյան: Վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախարարն ասաց, որ հիմնական ռիսկային խումբը համավում է կենսաթաշակառուների խումբը:
«2015 թ-ին 2014 թ-ի համեմատ շուրջ 15 տոկոսով ավելացել են կենսթոշակները, ինչը նաև լրացուցիչ գումարներ էր պահանջում»,-ասաց նա:
Ասատրյանը նկատեց, որ ծրագրերի իրականացման արդյունավետության տեսանկյունից տարվա ընթացքում համակարգում կատարված խնայողութուները ուղղվել են այլ սոցիալական խոցելի խմբերին՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամ զինծառայողներից, նրանց պարգավճարների ավելացման և այլն:
Ներկայացնելով 2015 թվականի պետական բյուջեի կատարողական սոցիալական ապահովության ոլորտում, Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ոլորտին հատկացումները կազմել են 383.7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.6% կատարողական: Նրա խոսքով, ծախսերի 27.2 տոկոսն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: