Արթուր Բաղդասարյանը հիմա էլ Փարիզում է կուսակցության գրասենյակ բացում. «Հրապարակ»
Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» Ռուսաստանում ծավալած ակտիվությունն աստիճանաբար տեղափոխում է եվրոպական հողի վրա: Մոսկվայում «Վերածննդի» համառուսաստանյան կառույցի և գրասենյակի հիմնումից հետո, ըստ «Հրապարակ»-ին հասած տեղեկությունների, առաջիկայում Փարիզում կբացվի «Հայկական վերածննդի» եվրոպական առաջին գրասենյակը:
«Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, գրասենյակի բացմանը ներկա կգտնվեն ֆրանսիական քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ։ Իսկ ՀՎԿ պատվիրակությունը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կմասնակցի ԵԺԿ քաղաքական ասամբլեայի աշխատանքներին, որտեղ և հանդիպումներ կունենա եվրոպական քաղաքական որոշ շրջանակների հետ: Ըստ ամենայնի, ՀՎԿ-ն փորձում է ցույց տալ, որ պատրաստ է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ բալանսավորված աշխատել»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա