Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում. «Ժողովուրդ»
«Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում, որը կարող է ծավալվել նախկին կուսակցությունների միջև։ Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կողմնակիցները վերջին շրջանում փորձում են ակտիվորեն իրենց կողմը «քաշել» ԲՀԿ-ից դուրս եկածներին՝ նրանց ընդգրկելով իրենց նոր ստեղծվելիք «Համախմբում» կուսակցության շարքերը։
Այլ կերպ ասած, Օսկանյանը փորձում է «նախկինների» բազայի վրա նոր կուսակցություն կառուցել։ Նախկին ԲՀԿ-ականներից բացի Օսկանյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոնավարած, բայց հետագայում իրենց դիրքից զրկված գործիչները ևս»,-այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
Այս ամենը խիստ զայրացրել է ԲՀԿ ղեկավարությանը, և նախագահ Նաիրա Զոհրաբյանը անգամ ակնարկներով հասկացրեց չշարունակել գործընթացը։ Ի դեպ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Վարդան Օսկանյանի և նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի հանդիպումից հետո որոշվել է նաև «Ժառանգության» հետ համագործակցված մասնակցել 2017-ի ընտրություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա