Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը կապված կլինի ապագա զարգացումների հետ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը գտնվում է մշակման փուլում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այդ պայմանագրի հետ կապված հաջորդ քայլերը կապված կլինեն ապագա զարգացումների ու համապատասխան գործոնների հետ: Հենց այնպիսի գործընթացներ չեն՝ բավական հարցերի հետ են կապված և այդ ամեն ինչը նկատի ունենալով՝ մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը, ԼՂՀ ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում կգան այն եզրակացության` երբ հնարավոր կլինի դա անել», -հայտարարեց Նալբանդյանը:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փորձեց պարզել, թե արդյոք այդ համաձայնագիրը նմա՞ն է Արցախի անկախության ճանաչման մասին նախագծին:
«Այսինքն, հնարավոր է` չգա այդ պատեհ պահը, որ համաձայնագիրը խորհրդարան չբերվի», -հավելեց պատգամավորը:
Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը ասաց, որ ինքը այդ երկու հարցերը նույն հարթությունում չէր դնի ու հավելեց. «Ես ակսեի, որ այդ համաձայնագրի մշակման ու կնքման հետ կապված հարցերը գտնվում են մեր օրակարգում, բայց նաև ասացի այն, ինչ ասացի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա