Արթուր Ավետիսյանը դուրս է եկել եզրափակիչ
Շվեյցարական Բեռն քաղաքում մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել պատանի մարմնամարզիկները:
Հայաստանը պատանիների մրցապայքարում ներկայացնում էր Արթուր Ավետիսյանը: Վերջինս հանդես եկավ բազմամարտում և 77,765 միավորով զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը: Ավետիսյանը չի մասնակցի բազմամարտի եզրափակչին:
Օղակների վարժությունում Ավետիսյանը 14,166 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ նա իրավունք է ստացել՝ մասնակցելու եզրափակչին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում հանդես կգա միայն Արթուր Ավետիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում