Ադելը Պորտուգալիայում համերգի ժամանակ մոռացել է երգի բառերը
Բրիտանացի երգչուհի Ադելը Պարտուգալիայում համերգի ժամանակ մոռացել է սեփական երգի բառերը: Այս մասին հայտնել է The Mirror-ը, գրում է Գազետա.ռու-ն:
Երգչուհին ելույթ է ունեցել Լիսաբոնում:
«Երբ նա երգել է Million Years Ago («Միլիոն տարի առաջ») երգը, մոռացել է երգի բառերը, սակայն խուճապի չի մատնվել, իրեն պահել է պրոֆեսիոնալի նման»,- նշում է թերթը:
Ծիծաղելով, երգչուհին ընդհատել է իր երաժիշտներին և մեկնաբանել սխալը. «Ես սկսեցի երգել քառյակը կրկներգի փոխարեն: Ներեցեք»։
Ինչպես գրում է թերթը, երգչուհին կարող էր ներողություն չխնդրել սխալի համար, քանի որ հանդիսատեսը բայրացակամորեն է ընդունել նրա սխալը: