Ունենալով զարգացած տնտեսություն, կարելի է ունենալ Արցախի հարցի շատ ավելի ճիշտ ու արագ լուծում. Արցախի ՌԱԿ ատենապետ
«Արցախի ճանաչումը նախ և առաջ դրա հզորացման ու զարգացման ﬔջ է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ռամկավար ազատական» Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, ատենապետ Բարդուղ Գալստյանը՝ ընդգծելով, որ իրենց առաջնային հիﬓախնդիրներից է Արցախի ճանաչման հարցը:
Ըստ նրա՝ ունենալով զարգացած տնտեսություն, ապահովված բնակչություն, կարելի է ունենալ Արցախի հարցի շատ ավելի ճիշտ ու արագ լուծում. «Այդ նպատակով Արցախում նախատեսվում է զարգացնել տնտեսությունը, ինչն էլ իր հեթին կնպաստի ամբողջ երկրի զարգացմանն ու խնդրի առավել ճիշտ և արագ լուծմանը»:
Արցախի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը գտնում է, որ Սփյուռքը ունեցած ամենամեծ ռեսուրսներից մեկն է, այն ռեսացիոնալ պետք է օգտագործել, որով ևս կարելի է զարգացնել և հզորացնել Արցախը:
Նա տեղեկացրեց, որ կուսակցությունը Արցախում նոր է ձևավորվել և այս պահին տարբեր շրջաններում կուսակցության կառույցների ձևավորման աշխատանքներ են տարվում. «Քանի որ կուսակցությունը նոր է հիմնվում Արցախում, ավելի ծանոթացման և ճանաչողության խնդիր ունի, որից հետո աշխատանքներ կտարվեն Սփյուռք-Արցախ կապի հաստատման ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հզոր և ամուր է նաև ձեր աշխատանքով և հաﬔրաշխությամբ. Սերժ Սարգսյանի ուղերձը
- Արցախի ճանաչման հարցը ՌԱԿ 27-րդ ընդհանուր պատգամավորական ժողովի առանցքային թեմաներից է