«Սրանից այն կողմ լայն կոնսոլիդացիան էլ ինչպե՞ս է լինում» Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով Ընտրական օրենսգրքի ընդունմանը, նշեց, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվել է լայն կոնսոլիդացիայի արդյունքում:
«Եթե որևէ մեկն ասեր, որ 102 ձայնը բավարար է կոնսոլիդացիայի համար, կարծում եմ, որ նույնիսկ ամենախիստ քննադատները կասեն, որ ոչ միայն բավարար է, այլև՝ գերբավարար: Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում ընդդիմադիր մեր գործընկերների հետ շարունակել աշխատանքը, որպեսզի ավելի լայն կոնսենսուսի հասնենք, միգուցե, փոփոխություններ իրականացնենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ Ընտրական օրենսգրքին երրորդ ընթերցմամբ կողմ են քվեարկել ԱԺ բոլոր խմբակցությունները՝ բացի ՕԵԿ-ից:
«ՀԱԿ-ից կողմ է քվեարկել Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբիկ Հակոբյանը և Ալեքսանդր Արզումանյանը, ԲՀԿ-ից հիմնականում կողմ են քվեարկել, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն էլ, բնականաբար, կողմ են քվեարկել: Սրանից այն կողմ լայն կոնսոլիդացիան էլ ինչպե՞ս է լինում»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին